Պատմում են




Պատմում են, որ Սիեթլի պարաօլիմպիկ խաղերի ժամանակ 100 մ վազքի մասնակիցները (բոլորը մտավոր կամ ֆիզիկական արատներով) սկսելու ազդանշանը լսելուն պես վազեցին ոչ միևնույն արագությամբ, բայց իրենց լավագույն արդյունքը ցույց տալու, հեռավորությունը հաղթահարելու և հաղթելու միևնույն ցանկությամբ։ Բոլորը բացի մի երիտասարդից, ով սայթաքեց, ընկավ և սկսեց լաց լինել։


Մյուս 8 մասնակիցները, լսելով լացի ձայնը, դանդաղեցրին վազքը, շրջվեցին և անխոս մոտեցան ընկածին։ Մի աղջիկ՝ Դաունի համախտանիշով, օգնեց երիտասարդին բարձրանալ, համբուրեց և ասաց. «Ամեն ինչ լավ կլինի»։

Այսպես 9 վազորդներ, միմյանց ձեռք բռնած, հասան եզրագծին։
Ամբողջ մարզադաշտը կանգնել և ծափահարում էր մի քանի րոպե։