Kyanq` Diplomi Gnov (Kisabac Lusamutner)


Ով ես դու`Արմինե Հարությունյան- Ասատրյան: Ով է քեզ տվել իրավունք խաղալ երեխաների կյանիք հետ:Անահիտ Հայրապետյան դուք ուղղակի զզվելի արարած եք....զգացիք որ նույնիսկ չասացի "մարդ"(արժանի չեք): Երեխա է մահացել իսկ դուք հիմարի պես ժպիտը դեմքներիդ, փորձում էիք ինչ որ պատասխաններ գտնել:  Ուղղակի ձեր դեմքին նայելով անգամ զզվանք էի ապրում: 

Դե օգնիր


Դե օգնիր, քսանմեկերորդ դար, բթացրու տխրության նյարդը, ուրախության հաբեր հնարիր, և թող կուլ տան մարդիկ, երբ ցավը դառնում է հազի պես անդիմադրելի:

Սերը երազ է և երազ էլ պիտի թողնել նրան)))


Բարեկամս, սեր չէ այն, ինչ որ մարդիկ սովոր են անվանել սեր, այսինքն` շոշափելին, առարկայականը: Բարեկամս, սեր չէ կինը, որի հետ խոսում ենք, բացատրվում, վիճում, կռվում, հաշտվում, նորեն կռվելու ու նորեն հաշտվելու համար: Սեր չէ կինը, որին գրկում ենք, համբուրում, պաշտում, որպեսզի վայելենք և վայելում ենք, որպեսզի ապականենք: Ոչ, դա սեր չէ: Սերը երազ է և երազ էլ պիտի թողնել նրան: Սերը հավիտենական է, անջնջելի, անմոռանալի, բայց անճաշակելի: Նա մի շող է, որ չի մարում, բայց և չի որսվում ինչպես թռչուն, մի գաղափար, որը չի հնանում, բայց և չի գործադրվում ինչպես մարմնավոր վայելքի միջոց, մի միտք, որ չի մաշվում, բայց և չի յուրացվում և մարմնանում: Սոսկալի է նրա պահանջը, բայց և հաճելի, օօ, անսահման հաճելի և անսահման թունավոր, պայքարել, երբեք չհաղթելու և ձգտել, երբեք չհասնելու համար: Նա դրամա չէ, որ ունի հանգույց, ընթացք ու վախճան: Նա մի տրագեդիա է առանց միջարարների ու առանց դադարների: Նա ունե միայն սկիզբ և երբեք վախճան, միայն ծնունդ և երբեք մահ…

Կգրկեի քեզ...


Կգրկեի քեզ... Մի քիչ մրսելով... Ոտնաթաթերիս վրա... Անձայն մոտենալով... Շունչս պահած... Չհավատալով իրականությանը... Ձեռքերս ամուր կսեղմեի մեջքիդ... Կտաքանայի... Հենց այս պահին կգրկեի քեզ... Առանց թույլտվության... Թաքուն... Դողացող մատներով... Կորցնելու զգացումով... Կգրկեի քեզ... Անձայն... Շունչս պահած... Վախենալով... Մրսելով... Կարոտած կգրկեի քեզ.

Մենության մաթեմատիկա


Քեզ ինչպե՞ս բացատրեմ իմ մենության կշիռը, թե պիտի ականջներդ փակես ու փախչես հեռու: Դու անհաղորդ իմ աղաղակող լռությանը` քոնն ես պնդում ու զայրանում, որ չեմ հասկանում: Մեղավոր չեմ, որ մեղքերիս կշիռը հավասար է մենությանս երկարությանը, իսկ գումարելիների տեղափոխությունից դատարկությունը չի լցվում: Գումարման փոխարեն բազմապատկել է պետք, որ մի բան ստացվի, բայց ես, գիտես, դրա մասնագետը չեմ: Ամբողջ կյանքում կրճատել, հանել ու բաժանել եմ կարողացել. դա էլ իմ մոլուցքն է: Ինչպես մոլագար հավատացել եմ քեզ, որ ամեն ինչ լավ կլինի: Ամեն բան լավ չեղավ, ու ես կրկին կրճատում, հանում ու բաժանում եմ: Դու փակվեցիր հպարտության քո ամրոցներում, մոռացության պարիսպներ շարեցիր ու անունդ դրեցիր` «Ես ատում եմ քեզ»: Ատիր սիրելիս, սիրելուց լավ դա է քեզ մոտ ստացվում. ես ավելին չեմ կարող սպասել, ես ընդհանրապես դադարել եմ սպասել թե քեզ, թե ինձ: Ավելի շուտ` հոգնել եմ հուսալուց ու հավատալուց, որ քո շնորհիվ ամեն բան լավ կլինի: Քո պատճառով ամեն բան վատ եղավ, իսկ դու նույնիսկ չփորձեցիր ինչ-որ բան ուղղել. միշտ ես եմ մեղավոր, այնպես չէ՞: Գիտեմ, գիտեմ: Ինչպես գիտեմ, որ պետք է դադարել քեզ հավատալ, բայց չգիտես ինչու իմ մի փոքր ես-ը դեռ սպասում է քեզ...


Նյութը`  Mari Love Blog-ից 

Ծնունդիս ինձ ոչ ոք Քեզ չի մաղթի (((


Ծնունդիս ինձ կմաղթեն մեծ երջանկություն, բայց ինչի՞ս է երջանկությունը, որում դու չես լինելու: Կմաղթեն առողջություն, բայց ի՞նչ առողջություն. առանց քեզ ես աշխարհի ամենատկար մարդն եմ: Ծնունդիս ինձ կմաղթեն հաջողություն, բայց ունեցածս քո վերջին «Հաջողությունն» է:Կմաղթեն մեծ սեր, բայց, գրողը տանի,  ի՞նչ սեր… ինչի՞ս է սերը, որ քոնը չի լինելու, որ քո հանդեպ չի լինելու, որ սերը պարտավորություն է լինելու: Ծնունդիս ինձ ամեն ինչ կմաղթեն, բացի ամենակարևորից: Ծնունդիս ինձ ոչ ոք Քեզ չի մաղթի: Ծննդյան տորթը դեմ կտան ու կասեն` երազանք պահիր: Իմ երազանքները քո գրկում են հալվել, ես էլ երազանք չունեմ: Ու չեմ իմանա` ինչ անել: Ծնունդիս քեզ ունենալ կողքիս` միակ ցանկությունս էր: Դու չես լինի: Դու նույնիսկ չես էլ հիշի ծննդյանս օրը: Ծնունդիս մոմերը կփչեմ ու քո մասին երազանք չեմ պահի: Ծնունդիս ինձ ամեն ինչ կմաղթեն, բացի Քեզնից: Գրողը տանի, ծննդյանս օրը դու կողքիս չես լինի, էլ ինչի՞ս էր պետք ծնվելս…

Տարադրամ

Մեզ Այցելել են

Flag Counter

Related Posts Plugin for WordPress, Blogger...

Related Posts Plugin for WordPress, Blogger...

 

© 2013 ◕‿◕Բոլոր իրավունքները պաշտպանված են Now Blog

Back To Top