Ինչու է տղամարդը դավաճանում կնոջը



Ամուսնացած կամ զուգընկերուհի ունեցող տղամարդկանց մոտ 70 %-ը գոնե մեկ անգամ դավաճանել է իր զույգին: Ընդ որում՝ խոսքը ոչ թե անմեղ սիրախաղի, այլ սեռական հարաբերության մասին է: Դա վերջերս պարզել են գերմանացի գիտնականները՝ հարցում կազմակերպելով 25-55 տարեկան 2500 տղամարդկանց շրջանում:
Նրանց 20 %-ն ասել է, որ պատրաստ է դավաճանել, իսկ 10 %-ը հայտարարել է, որ երբեք ու ոչ մի պայմաններում չի դավաճանի: Ըստ գիտնականների՝ տղամարդկանց հրապուրանքն այլ կանանցով բացատրվում է նրանց հոգեբանական առանձնահատկություններով: Տղամարդու համար միշտ չէ, որ սեքսը խորը հուզական իրադարձություն է, այդ պատճառով տղամարդիկ սեքսից հետո հանգիստ կարող են լողանալ և զբաղվել այլ գործերով՝ այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել. սա էլ է վկայում այն մասին, որ նրանք կարող են հանգիստ դավաճանել, քանի որ սեքսին այլ կերպ են նայում՝ ոչ այնպես, ինչպես կանայք:Ենթագիտակցական մակարդակում տղամարդը ձգտում է առողջ սերունդ ունենալ, և որքան շատ էգերի նա կարողանա բեղմնավորել, այնքան մեծ է հավանականությունը, որ նա իր առաքելությունը կատարված կհամարի: Բացի այդ, հետազոտողները նշել են տղամարդկային դավաճանության այլ տարածված պատճառներ:
  • 1.     Տղամարդիկ վստահ են, որ իրենց չեն բացահայտի և իրենք անպատիժ կմնան:
  • 2. Ուժեղ սեռի ներկայացուցիչը չի դարձել այն, ինչ ուզում է, կամ էլ չի գտել նրան, ում փնտրում է:
  • 3. Հիմնական հարաբերությունները սարդոստայն են դառնում, զգացմունքներ չկան, սերը «մահանում» է:
  • 4. Կա կին, որը միշտ պատրաստ է տղամարդուն կիսել նրա կնոջ հետ:
  • 5. Տղամարդը հարմար չէ իր կնոջը, այդ պատճառով այլ կին է փնտրում:Ամուսնական զույգը խնդիրներ ունի հարաբերություններում:
  • 7. Ամուսնական զույգի միջև տարաձայնություններ կան:      

Նյութը 1-Tv
Comments
0 Comments

 

© 2013 ◕‿◕Բոլոր իրավունքները պաշտպանված են Now Blog

Back To Top