Գաբրիել Գարսիա Մարկես


Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:

Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:

Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդիկ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:

Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:

Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:

Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:

Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:

Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:

Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:

Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:

Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես: ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:

Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է: 

Երբ մոռանում են «սիրել»...


Սկզբում... նա չի հավատում այն ամենին, ինչը արդեն ակնհայտ է: Շարունակում է  ցույց տալ, որ ոչինչ էլ չի եղել, որ ամեն ինչ նույնն է: Նա չի հասկանում, ինչն է պատճառը, որ առավոտները չեն սկսվում  ժպիտով ու համբույրներով: Ինչո՞ւ նա էլ առաջվա պես չի նայում իր աչքերի մեջ ու ասում «կարոտել էի...»: Նայում է իրեն, բայց ասես պատ է տեսնում, դատարկ ու սառը...
Հետո... նա փորձում է արդարացումներ գտնել, գուցե՞ տրամադրություն չունի: Կյանք է, պատահում է: Եվ համբերատար սպասում է գիշերվան, որ գրկի նրան ու հանգչի նրա գրկում...բայց նա առաջին անգամ կյանքում տուն է գալիս լուսադեմին...Չի բողոքում, միշտ ձգտել է չբողոքել, բացատրություն գտնել նրա արարքներին, հասկանալ անհասկանալին, ներել աններելին: Եվ այդպես օրեր շարունակ, սպասում, հուսահատություն, անքուն գիշերներ, որ հանկարծ բաց չթողնի իր համար այդքան հարազատ մարդու գալը...Եվ նրան տեսնելուն պես աշխարհը նրան էին տալիս, ուրախանում էր փոքրիկ երեխայի պես ու ...ներում...չէ որ ինքը: Երևի նա էլ է հոգնել իր անուղղելի բարությունից, անտանելի անմեղությունից...
Մի օր էլ... ինքն էլ հոգնած իր «հիմարի» դերից, առաջին անգամ փորձեց ընդդիմանալ իր վիճակին...Նա չէր ճանաչում այն մարդուն, ում այդքան սիրել էր, ում համար ապրում էր, նրա դաժանությունն ու սառնասրտությունը սպանում էին սիրո վերջին կաթիլները, բայց էլի փորձում էր արդարացնել, չէ որ սիրել էր: Գու՞ցե մեղավորը ինքն է, պատճառը ի՞ր մեջ է, որտե՞ղ սխալվեց...Առաջին անգամ իր վրա ձայնը բարձրացրեց, առաջին անգամ նրա աչքերում չկար ՈՉԻՆՉ...Արցունքները խեղդում էին...Ելք չկա...
Այդ ե՞րբ վեճերը դարձան նրանց առօրյայի անբաժանելի մասնիկը, փոխադարձ վիրավորանքները դարձան սովորական, սիրո բացակայությունը տանելի...
Եվ մի օր էլ... նա հասկացավ, որ անիմաստ է ապրել առանց սիրո, անիմաստ է պայքարել պահել մեկին, ով քեզ վաղուց բաց է թողել...հեռացավ, հեռացավէետեվից փակելով հույսի վերջին դուռը...
Իսկ նա...նա էլ  ինչպես միշտ լուսադեմին տուն գալով, տեսավ, որ իրեն սպասող չկա, չկա ՆԱ...Ու հասկացավ, որ առանց նրա  ինքը ոչինչ է, դատարկություն, իսկ նրա հետ այնքան լեցուն էր ու բովանդակալից, առանց նրա ինքը աղքատ է, իսկ նրա հետ հարուստ էր, աշխարհի տերը, առանց նրա այնքան վախկոտ ու թույլ է, իսկ նրա հետ անգամ մթության պատն էր ետ հրում,առանց նրա լքված է,անպետք ու դժբախտ, իսկ նար հետ երջանիկ էր, ՍԻՐՎԱԾ, սպասված, նրա հավատն էր իրեն ուժ տալիս, այս ինչ արեց ինքը, սպանեց սերը, կործանեց իր փոքրիկ ընտանիքը...բայց այդպես էլ նրա սերը ետ բերել չկարողացավ, որովհետև նրան կոտրված ապակե սրտի փոխարեն, նոր ՔԱՐԵ սիրտ էին նվիրել...

Այսօր ես գիտեմ, որ դա «Կյանքն» է:


Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում:
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»:

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ:
Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»:

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար:
Այսօր ես դա կոչում եմ «Հասունություն»:

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքներում ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, և ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում: Ես կարող եմ միշտ հանգիստ լինել:
Հիմա ես դա կոչում եմ «Ինքնավստահություն»:

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ: Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով:
Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»:

Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը` սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից: Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց:
Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքն իր նկատմամբ» (ինքնասիրություն):

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց: Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել:
Այսօր ես հասկացա, որ դա «Համեստությունն» է:

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով: Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա «Բավարարվածություն»:

Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ: Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը:
Այսօր ես այդ կապը կոչում եմ «Սրտի իմաստություն»:

Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից: Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում:

Այսօր ես գիտեմ, որ դա «Կյանքն» է:

Բարև տխրություն, ես քեզ սպասում էի: Մի օր կհանդիպենք: Հիշու՞մ ես, ասում էի

Երբևէ  զգացել եք կարոտ բառի հզորությունը, ուժը , չեք զգացել , գիտեմ ... քանի քանիսն են գրում կարոտի մասին,խոսում,պատմում , բայց չեն զգում:Գիտեք ինչ հզորություն ունի իր մեջ այդ անտանելի բառը:  Երբ կարոտում ես , բայց ոչինչ չես կարող փոխել , քանզի կորցրել ես քո բոլոր հնարավորությունները , չնայած դրանք կային:ԵՐԲ սիրտդ քիչ է մնում դուրս գա տեղից ու միայն մահը կբթացնի այդ ցավը , երբ միայն քո երևակայության  արդյունքում ես դու երջանիկ ,բայց սթափվում ես ու ընդունում դառը իրականությունը , որ սպանում է քեզ  ու հիշեցնում թե իչքան թշվառ ես դու ; 

Ես կարոտում եմ քեզ…

 

Գուցե տարօրինակ հնչի, բայց ես կարոտում եմ քեզ: Այո′, այո′… ճիշտ լսեցիր, կարոտում եմ… ու չհարցնես` այդ կարոտ ինչ երանգ ունի, ես մի քանի օրում հասցրել եմ մոռանալ աչքերիդ գույնն անգամ: Ու անգույն թվացող կարոտն էլ երևի թե հենց աչքերիդ երանգն է կրում: Ես կարոտում եմ քեզ… ինչպես երբեք ու…

 …կարոտում եմ այնպես, ինչպես օդն են կարոտում տիեզերքում, այնպես, ինչպես ծերուկն է կարոտում իր կոտրված ձեռնափայտը…ես կարոտո~ւմ եմ քեզ…

 Դու սեր ես արձակում ու սերն էլ խտանում է ինչ-որ նյութի նման ու ամփոփվում քո մարմնում, քո աչքերի մեջ, քո շուրթերին…դու սեր ես ամբողջովին: Դու կրում ես քո մեջ անհասկանալի մի տարր. երևի թե մաքրություն, դու մաքուր ես , այո′, իսկ այն, ինչ մաքուր է, չի կարող ինձ չսպանել: Դու սպանո~ւմ ես ինձ… իսկ ես կարոտում եմ այդ սպանության ողջ ընթացքն ու բովանդակությունը: Ես ՔԵԶ եմ կարոտում…

 Գնա′~ ինձնից հեռու, բայց ո~չ երբեք ֆիզիկապես, գնա′ իմ մտքերից, հոգուց, սրտից, վերջապես խղճիցս գնա, դու կաս անգամ իմ մեղքերում…  ցավն էլ հենց այդ է` դու ԿԱՍ, դու կաս հեռվում, անհասկանալի թվացող ‹‹Բարև›› բառի մեջ, որն անսահման է, այն չի ամփովում անգամ ‹‹Ցտեսությունո~վ››… Իսկ խոսակցությունն անգամ ավարտ էլ չունի, քանզի չի սկսվել այդ ‹‹բարև›› բառով, այն դեռ չի սկսվել…

 Կարոտում եմ քեզ ո~չ երբեք մաքուր` ինձ հատուկ հանցավոր ու անխիղճ կարոտով եմ կարոտում…Ես կարոտում եմ քեզ…

Ներիր, որ ուշ է….(((


Ներիր, որ թույլ տվեցի քեզ, որ դու գիտակցաբար կոտրես քեզ մոտ տանող կամուրջները, որ չհասցրի քեզ ասել…. ներիր, որ իմ շուրջն ամեն ինչ այնքան անհարթ էր ու խավարոտ, ներիր, որ քեզ բաժին հասավ հենց այդ խավարը, և դու ի վերջո մոլորվեցիր  մթության ծվենների խաղի մեջ….. ներիր, եթե հիմա ես քեզ համար ամենավերջին հիմարն եմ, ով իր երջանկության հասցեն չգիտի….գուցե այդպես է, գուցե ես էլ չգիտեմ, բայց մի բանում ես քեզնից առավել վստահ եմ, ես ինքնախաբեությունից հիմա անչափելի հեռու եմ, իսկ իմ ներսում երջանկության նշույլ անգամ չի մնացել, ուր մնաց` հասցեն նրա երևա……. կոտրվել է ու փշուր-փշուր անէացել օդի մեջ, ասես չկար, չի եղել երբևէ……. ներիր որ գեղեցիկն իմ մատներով պատառոտում եմ ու անշնչացնում, երբ այն կարող է ապրել……
Ներիր քո ուշացումի համար և իմ չսպասելու….
Ներիր քո անվստահության ու իմ համբերության սղության  համար….
Ներիր քո խանդի ու իմ կենսակերպի համար…..
Ներիր քո սիրո համար, որ նրան ծնունդ եմ տվել, երբ քեզ համար կյանքն այնքան միագույն ու պղտոր էր….ներիր, որ ապրեցրել եմ ու տեր չեմ կնագնում….
Ներիր քեզ հնարավորություն ընձեռելու համար`որպես մեծագույն սխալ…
Ներիր կյանքն այդպես գունավորելու համար, որ հիմա հազարներով են ստանում վառված կրակի ջերմությունը, իսկ ես հեռու եմ փախչում….
Ներիր այն երջանկության համար, որ կոտրում եմ, անգամ եթե դրա միակ գինն իմ կյանքի գինն ունի….իմ երջանկության գինը………..
Ներիր, որ իմ կյանքը նախընտրեցի…..թեև թվում է` ողջ կյանքս ստվերի պես հետապնդելու է ինձ նա …
Ներիր, որ ժամանակն ու տարածությունն անխիղճ են այդքան…
Ներիր, որ իմ աչքերում տպվել են միայն տագնապներն ու այն ինչ չքնաղ ու անմոռանալի է, հիմա իմ մտքից այնքան հեռու է ու անգին….
Ներիր, որ կուլ եմ տալիս ամենավերիջին խոսքերդ ու ամենավերջին քայլերդ, որնոցով ինձ ցավեցրել ես, քայքայել ամեն իմաստով, ախղճորեն….. դրանք բոլորն ինչքան էլ մղձավանջային լինեն ու ինչքան էլ խիղճս տանջեն, անքուն թողնեն, մեկ է………արդարացվում են….. արդարացվում են քո սիրով, իսկ մարդն իր պատվերով չի սիրում և իր ցանկությամբ չի դադարում սիրել….միայն այսքանով  բոլոր այս “ներիր”-ները քեզ են ուղղված, միմիայն այսքանով………. որ դու մեղավոր չես քեզ բաժին հասածի համար, իսկ ես….իսկ ես …..
Ներիր, որ ամեն ինչ այսպես ստացվեց, այսպես հեքիաթի պես ու կարճ, անհասկանալի ամենքիս համար. և մեր, և նրանց, ովքեր երազում էին, որ…………
Ներիր քո լռության համար, որոնք իմ չտրված հարցերի պատասխաններն էին…….
Ներիր չտրված հարցերիս համար, որոնք փաստորեն ստեր են արարել, խաբեություն են շաղ տվել անկեղծության վրա…
Ներիր, որ կամ…………………………………………………..
Ներիր, որ ժամանակին միայն գրել եմ, ու ուղղակի այնպես է ստացվել, որբարձրաձայն չեմ ասել այն ինչ կարող էի ասել այն ժամանակ……ներիր որ դու դրանից կորցրել ես քո հավատն,ու ես կասկած եմ ծնել, ու տաքացրել քո ուղեղում իմ ձեռքերով….. ներիր, որ ուշ է….
Ներիր առաքելության համար....

Ես սիրում եմ իմ անունը, Երբ հնչում է քո շուրթերից,


  Ես սիրում եմ իմ անունը,
Երբ հնչում է քո շուրթերից,
Երբ վերջում էլ “ՋԱՆ” ես ասում`
Գումարելով իմ անունին:
Ես սիրում եմ քո շուրթերը,
Երբ դիպչում են իմ շուրթերին,
Երբ անունս տալուց հետո
Համբուրում են իմ շուրթերին:
Քո ձեռքերը, քո մատները,
Եվ սիրում եմ քո աչքերին,
Որովհետև ամեն անգամ քեզ գրկելով, քեզ տեսնելով,
Փայլ է գալիս իմ աչքերին:
Թող որ գրկեմ,
թող որ ես զգամ,
թող համբուրեմ քո շուրթերին,
Թող աչքերս փայլով լցվեն,
երբ լինում եմ ես քո կողքին,
Թող որ ժպտան իմ աչքերը,
երբ տեսնում են քո աչքերին:
Թող քեզ ինձ մոտ:
Թող որ ժպտամ քո աչքերին,
Թող որ սիրեմ քո շուրթերին,
Թող որ ապրեմ ես քո կողքին:
Սիրում եմ քեզ և Սիրում եմ ինձ … քո կողքին:

Ես ատում եմ չլինելդ....


Իսկ դու խոստացար, որ մեզ էլ ոչինչ բաժան չի լինի, իսկ դու խոստացար, որ դու իմ կյանքից հեռու չես լինի, դու ինձ խոստացար, որ էլ ոչ մեկին այսպես չես սիրի, որ ինձնից բացի քո սև աչքերը ուրիշ ոչ մեկին այսպես չեն նայի:Իսկ դու խոստացար...ՈՒրիշ ոչ մեկին էլ քեզ սիրում եմ քո այդ շուրթերը երբեք չեն ասի, ասում էիր, թե մեզ այս ողջ աշխարհում ոչ մի շնչավոր էլ չի բաժանի, դու ինձ խոստացար, որ էլ չեմ լացի, որ իմ աչքերը արցունք չեն տեսնի:Դու ինձ խոստացար...ուրիշ ոչ մեկին այսպես չգրկել, ոչ մեկի ձայնը էլ չկարոտել, ուրիշի մասին էլ չերազել, դու ինձ խոստացար հավետ ինձ սիրել:Ափսոս խոստացար, բայց շուտ մոռացար, ժամանակ անցավ, քո սերն էլ անցավ, տված խոստումդ լոկ լավ հուշ դարձավ, այն ինչ խոստացար անհետ չքացավ, կյանքի իմ գրքում փոքրիկ էջ դարձավ:ՈՒ գիտեմ հիմա այդ նույն խոստումը ուրիշին կտաս, թե չես մոռանա, թե էլ չի լացի, էլ ոչ մեկին դու այդպես չես սիրի, որ նա աշխարհում միակն է միայն ու քո սրտի մեջ տեղ կտաս նրան:ՈՒ նա էլ գուցե իմ պես հավատա ու ամիսներ անց քեզ նույն հարցը տա, ախր խոստացար, ինչու՞ ուրացար..

Ե՞րբ են այդպես ծանոթանում ))


Մենք իրար ձեռք չսեղմեցինք
Եվ չասեցինք իրար անուն,
Լոկ ժպտացիր դու գեղեցիկ,
Ես հայացքով ողջունեցի,
Ե՞րբ են այդպես ծանոթանում:
Մենք իրար ձեռք չսեղմեցինք,
Բայց ծանոթ ենք իրար արդեն,
Դու իմ երազն ես գեղեցիկ,
Որ իմ ձեռքով ստեղծեցի,
Բայց չեմ կարող ձեռքով քանդել:
Վաղուց արդեն ծանոթ անուն
Ու սիրելի դեմք ես դարձել,
Որ վայելքներ է խոստանում,
Աչքով կանչում, ձեռքով վանում,
Ուզում է ինձ քաղցր տանջել:
Ես ուրիշին եմ պատկանում,
Դրա համար օտար եմ քեզ,
Դրա համար ես ինձ վանում,
Այդ է գոնե խոստովանում
Հայացքը քո պարզ ու անկեղծ......
Ծանոթներ ենք ապօրինի,
Չսեղմեցինք մենք իրար ձեռք,
Բայց ե՛կ, այսօր մի վարանի,
Սեղմենք իրար մի գրկի մեջ,
Ծանոթանանք այսօր նորից
Օրինաբա՜ր, ապօրինի՜...

Մի դավաճանեք ձեր ԶԻՆՎՈՐԻՆ


Կանգնած եմ պոստում մենակ, հագիս զինվորի համազգեստ , իսկ դու կանգնած եկեղեցում հագիդ ճերմակ հարսի զգեստ ... Ես երդվում եմ կյանքս չխնայել , Դու երդվում ես հնազանդ լինել ...

Տարադրամ

Մեզ Այցելել են

Flag Counter

Related Posts Plugin for WordPress, Blogger...

Related Posts Plugin for WordPress, Blogger...

 

© 2013 ◕‿◕Բոլոր իրավունքները պաշտպանված են Now Blog

Back To Top