Ստատուսներ ընկերոջ մասին
- Միայն իրական ընկերոջը կարելի է զանգահարել գիշերվա 4-ին ու վախեցած տոնով հարցնել. «Հո քնա՞ծ չէիր»: Ընկերն էլ աչքերը մի կերպ բացելով՝ պատասխանի. «Չէ հա, էս ժամին ի՞նչ քնել: Նստած եմ, հո բան չի՞ եղել»:
- Միայն իրական ընկերդ քեզնից շուտ կարող է հասկանալ, որ դու սիրահարվել ես: Դա հերիք չի, տեղեկացնի քեզ այդ մասին ու ավելին ` ապացուցի՝ ասելով. «Հա լավ էլ մի «կռուտիտ» էղի, արդեն ջոգել եմ ջիգյար»:
- Իսկական ընկերներն ունեն արտահայտություններ, որ դժվար է մյուսներին բացատրելը
- Գնահատեք ձեր ընկերներին,ամեն մարդու ընկեր մի կոչեք: Ու երբ անընդհատ խոսում ու պատմում եք ձեր մասին,մի մոռացեք,որ դիմացինն էլ խոսելու կարիք ունի:Աշխարհում ամենալավ բնավորության գիծը լսելու կարողությունն է,սովորեք լսել ու փայփայեք ձեր ընկերներին,թե չէ հետո կարող է ուշ լինել...
- Как приятно иметь человека, с которым можно просто дурачиться, сходить с ума как дети. С кем просто можно быть самим собой
- Իսկական ընկերը քո ցավը զգում է այն ժամանակ, երբ բոլորը հավատում են քո ժպիտին...
- Իսկական ընկերը նա է, ով մոռանում է իր բարձր տրամադրության մասին, երբ դու տխուր ես...
- Ընկերներին ընտրում ենք մենք, իսկ հավատարիմներին թողնում է ժամանակը...
- Եթե գտնում եք, որ դեռ չեք կորցրել ձեր ընկերներին, ապա պայքարեք նրանց համար, քանի որ ընկերները շատ կարևոր են:
- Թեկուզ կյանքում հեռու լինենք և մեկ-մեկու չհանդիպենք, ընկեր բառը լավ հասկանանք և դա երբեք չմոռանանք, քանզի կյանքի դժվար պահին, կամ թե մահվան ճանապարհին, քեզ կհասնի կյանքն ու սերը, մեկել շատ մոտ քո ընկերը:
- Ընկերությունը նման է ԳՐՔԻ. մի քանի վայրկյանում կարող ես այրել այն, իսկ գրելու համար տարիներ են պետք
- Ինչքան էլ լինենք հեռու իրարից, Դու միշտ կլինես անբաժան ինձանից, Իմ սրտում ունես քո տեղը ուրույն, Չկա ավելի նվիրվածություն, Ավելի անկեղծ ու մեծ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
- Ընկերներից որևէ բան թաքցնելը վտանգավոր է. բայց ավելի վտանգավոր է նրանցից ոչինչ չթաքցնելը
- Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը
- Կյանքում վարդը չի թառամի,քանի որ նա արմատ ունի: Լավ ընկերը չի մոռացվի, ինչքան էլ որ հեռու լինի:
- Եթե մարդը ունի հավատարիմ ընկեր, ապա նա ունի երկու կյանք իր երազանքները իրականացնելու համար:
- Իրական ընկերը նա է , ով գիտի քո մասին ամեն ինչ, բայց շարունակում է սիրել քեզ: