Սովետական խոհանոցի 6 սննդատեսակներ, որոնք հայտնի են նաև Արևմուտքում


Slon.ru-ն ներկայացրել է, իր համոզմամբ, ռուսական-սովետական խոհանոցի 6 ամենացանկալի սննդատեսակները Արևմուտքի համար։ Աղբյուրը կարծում է, որ
այդ ուտեստները լավագույնս հերքում են այն տարածված տեսակետը, թե ռուսական խոհանոցը միայն ռուս ազգի քիմքին է հարմար: Պատճառը՝ գուցե հափշտակվածությունն է առողջ սննդով:
Առաջինը թթվա-կաթնային կեֆիրն է՝ ի հակադրություն եվրոպական քաղցր կեֆիրի: Սրանով անգամ մեծ բրենդներ են զբաղվում և ոչ միայն ռուս արտագաղթյալներին բավարարելու համար:
Երկրորդը թթվասերն է: Արևմուտքում դա գտնելը դժվար է, սակայն արտադրվում է Smetana անվանումով ուտեստ, որը նման է ռուսական թթվասերին, սակայն ավելի մեծ յուղայնություն ունի, նախատեսված է բորշչի ու պելմենիի համար:
Երրորդը Russian Salad-ը կամ Moscow Salad-ը, նույն ինքը՝ «օլիվյեն» կամ «մայրաքաղաքային» աղցանն է: Աղբյուրը նշում է, որ չնայած այդ ուտեստը ծագումով ֆրանսիական է, սակայն ոչ ոք չի վիճի, որ համարումով ռուսական խոհանոցին է վերաբերում:
Չորրորդը «պելմենին» է՝ ռուսական խինկալին, որը ռուսական խոհանոցի այնպիսի խորհրդանիշ է, ինչպես բուրգերը՝ ամերիկյանի: Եթե օրինակ Ֆինլանդիայում ասեք Pelmeni, ձեզ առանց թարգմանության կհասկանան, նշում է աղբյուրը և նկատում, որ արտասահմանում պելմենին, սակայն, ավելի շուտ նրբուտեստ է:
Հինգերորդը «բլիթներն» են, չնայած զուտ ռուսական չեն: Գերմանիայում անմիջապես հասկանում են, երբ blini եք հարցնում, սակայն գտնելն այնքան էլ հեշտ չէ:
Եվ, իհարկե, օղին, իր պատվավոր տեղն է զբաղեցնում այս ցանկում։ Vodka-ն վաղուց համաշխարհային բրենդ է, սակայն ճակատագրի հեգնանքով օղու 10 համաշխարհային բրենդներից միայն 4-ն են Ռուսաստանում արտադրվում: Ավելին՝ առաջատարներն ամերիկյան Smirnoff-ն ու շվեդական Absolut-ն են: Իսկ Բեռլինում ամենամեծ ժողովրդականություն վայելող օղին Gorbatschow-ն է:
Comments
0 Comments

 

© 2013 ◕‿◕Բոլոր իրավունքները պաշտպանված են Now Blog

Back To Top