Սկզբում... նա չի հավատում այն ամենին, ինչը արդեն ակնհայտ է: Շարունակում է ցույց տալ, որ ոչինչ էլ չի եղել, որ ամեն ինչ նույնն է: Նա չի հասկանում, ինչն է պատճառը, որ առավոտները չեն սկսվում ժպիտով ու համբույրներով: Ինչո՞ւ նա էլ առաջվա պես չի նայում իր աչքերի մեջ ու ասում «կարոտել էի...»: Նայում է իրեն, բայց ասես պատ է տեսնում, դատարկ ու սառը...
Հետո... նա փորձում է արդարացումներ գտնել, գուցե՞ տրամադրություն չունի: Կյանք է, պատահում է: Եվ համբերատար սպասում է գիշերվան, որ գրկի նրան ու հանգչի նրա գրկում...բայց նա առաջին անգամ կյանքում տուն է գալիս լուսադեմին...Չի բողոքում, միշտ ձգտել է չբողոքել, բացատրություն գտնել նրա արարքներին, հասկանալ անհասկանալին, ներել աններելին: Եվ այդպես օրեր շարունակ, սպասում, հուսահատություն, անքուն գիշերներ, որ հանկարծ բաց չթողնի իր համար այդքան հարազատ մարդու գալը...Եվ նրան տեսնելուն պես աշխարհը նրան էին տալիս, ուրախանում էր փոքրիկ երեխայի պես ու ...ներում...չէ որ ինքը: Երևի նա էլ է հոգնել իր անուղղելի բարությունից, անտանելի անմեղությունից...
Մի օր էլ... ինքն էլ հոգնած իր «հիմարի» դերից, առաջին անգամ փորձեց ընդդիմանալ իր վիճակին...Նա չէր ճանաչում այն մարդուն, ում այդքան սիրել էր, ում համար ապրում էր, նրա դաժանությունն ու սառնասրտությունը սպանում էին սիրո վերջին կաթիլները, բայց էլի փորձում էր արդարացնել, չէ որ սիրել էր: Գու՞ցե մեղավորը ինքն է, պատճառը ի՞ր մեջ է, որտե՞ղ սխալվեց...Առաջին անգամ իր վրա ձայնը բարձրացրեց, առաջին անգամ նրա աչքերում չկար ՈՉԻՆՉ...Արցունքները խեղդում էին...Ելք չկա...
Այդ ե՞րբ վեճերը դարձան նրանց առօրյայի անբաժանելի մասնիկը, փոխադարձ վիրավորանքները դարձան սովորական, սիրո բացակայությունը տանելի...
Եվ մի օր էլ... նա հասկացավ, որ անիմաստ է ապրել առանց սիրո, անիմաստ է պայքարել պահել մեկին, ով քեզ վաղուց բաց է թողել...հեռացավ, հեռացավէետեվից փակելով հույսի վերջին դուռը...
Իսկ նա...նա էլ ինչպես միշտ լուսադեմին տուն գալով, տեսավ, որ իրեն սպասող չկա, չկա ՆԱ...Ու հասկացավ, որ առանց նրա ինքը ոչինչ է, դատարկություն, իսկ նրա հետ այնքան լեցուն էր ու բովանդակալից, առանց նրա ինքը աղքատ է, իսկ նրա հետ հարուստ էր, աշխարհի տերը, առանց նրա այնքան վախկոտ ու թույլ է, իսկ նրա հետ անգամ մթության պատն էր ետ հրում,առանց նրա լքված է,անպետք ու դժբախտ, իսկ նար հետ երջանիկ էր, ՍԻՐՎԱԾ, սպասված, նրա հավատն էր իրեն ուժ տալիս, այս ինչ արեց ինքը, սպանեց սերը, կործանեց իր փոքրիկ ընտանիքը...բայց այդպես էլ նրա սերը ետ բերել չկարողացավ, որովհետև նրան կոտրված ապակե սրտի փոխարեն, նոր ՔԱՐԵ սիրտ էին նվիրել...