Ծնունդիս ինձ ոչ ոք Քեզ չի մաղթի (((


Ծնունդիս ինձ կմաղթեն մեծ երջանկություն, բայց ինչի՞ս է երջանկությունը, որում դու չես լինելու: Կմաղթեն առողջություն, բայց ի՞նչ առողջություն. առանց քեզ ես աշխարհի ամենատկար մարդն եմ: Ծնունդիս ինձ կմաղթեն հաջողություն, բայց ունեցածս քո վերջին «Հաջողությունն» է:Կմաղթեն մեծ սեր, բայց, գրողը տանի,  ի՞նչ սեր… ինչի՞ս է սերը, որ քոնը չի լինելու, որ քո հանդեպ չի լինելու, որ սերը պարտավորություն է լինելու: Ծնունդիս ինձ ամեն ինչ կմաղթեն, բացի ամենակարևորից: Ծնունդիս ինձ ոչ ոք Քեզ չի մաղթի: Ծննդյան տորթը դեմ կտան ու կասեն` երազանք պահիր: Իմ երազանքները քո գրկում են հալվել, ես էլ երազանք չունեմ: Ու չեմ իմանա` ինչ անել: Ծնունդիս քեզ ունենալ կողքիս` միակ ցանկությունս էր: Դու չես լինի: Դու նույնիսկ չես էլ հիշի ծննդյանս օրը: Ծնունդիս մոմերը կփչեմ ու քո մասին երազանք չեմ պահի: Ծնունդիս ինձ ամեն ինչ կմաղթեն, բացի Քեզնից: Գրողը տանի, ծննդյանս օրը դու կողքիս չես լինի, էլ ինչի՞ս էր պետք ծնվելս…
Comments
0 Comments

0 коммент.:

Отправить комментарий

 

© 2013 ◕‿◕Բոլոր իրավունքները պաշտպանված են Now Blog

Back To Top