Դրախտ ԵՎ Դժողք (Հետաքրքիր է)
Մի մարդ դրախտ է ընկնում։ Նայում է շուրջը և տեսնում, որ մարդիկ ուրախ են, երջանիկ ու բարյացակամ։ Իսկ շուրջն ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական կյանքում։ Մարդը զբոսնում, ամեն ինչ նրան դուր է գալիս։ Եվ նա հրեշտակապետին հարցնում է.
- Իսկ կարելի՞ է տեսնել, թե դժոխքն ինչ է։ Թեկուզ աչքի պոչով։
- Արի՛ ինձ հետ։
Նրանք գնում են դժոխք։ Մարդը տեսնում է, որ այդտեղ առաջին հայացքին ամեն ինչ կարծես այնպես է, ինչպես դրախտում էր. նույն կյանքն է, միայն թե բոլոր մարդիկ չարացած են, վիրավորված, երևում է, որ նրանք վատ են զգում այդտեղ։
Մարդը հրեշտակապետին հարցնում է.
- Այստեղ ամեն ինչ կարծես թե նույնն է, ինչ դրախտում էր։ Էլ ինչո՞ւ են նրանք բոլորն այսքան դժգոհ։
- Որովհետև նրանք կարծում են, թե դրախտում ավելի լավ է։