Մի երիտասարդ բանտում իր ժամկետի վերջին օրերն է անցկացնում: Ազատվելուց մի քանի օր առաջ նամակ է գրում իր ծնողներին և ներողություն է խնդրում նրանցից,
որ խայտառակել է իր հանցագործությամբ իր բոլոր հարազատներին: Նամակում նա գրում է, որ կվերադառնա իր հայրենի քաղաք ավտոբուսով, որը կանցնի իրենց տան կողքով: Եվ եթե ծնողները կներեն իրեն, ապա իրենց բակի խնձորենու վրա թող սպիտակ շոր կախեն, տեսնելով դա, ինքը կգա
տուն: Բայց, եթե կախած չլինի ոչինչ, ապա այլևս երբեք տուն չի վերադառնա:
Շուտով նա ազատվում է բանտից ու գնում տուն: Մոտենալով իրենց տանը՝ երիտասարդ հանցագործը նայում է պատուհանից հուզված ու տագնապալից դեմքով: Արդյո՞ք սպսում են իրեն տանը, արդյո՞ք կներեն իրեն: Կողքի նստած կինը տեսնելով այդ երիտասարդի հուզված դեմքը՝ հարցնում է, թե ի՞նչ է պատահել: Դժկամությամբ պատմում է երիտասարդը: Ավտովուսի բոլոր ուղևորները անհամբերությամբ նայում են պատուհանից: Եվ ահա ավտոբուսը շրջվում է և հայրական տունը... Շուրջ բոլորը սպիտակ կտորներ էր կախած: Ավտոբուսը ցնծում է ներված անառակ որդու հետ միասին:
Միշտ Ձեզ սպասող կա!!!
Միշտ Ձեզ սպասող կա!!!