Մի անգամ շուկայում Պոբլո Պիկասոյին.



Մի անգամ շուկայում Պոբլո Պիկասոյին մոտեցավ մի կին ու նրան մի թուղթ պարզեց։

- Պարո՛ն Պիկասո,- հուզված ասաց կինը,- ես Ձեր մեծ երկրպագուն եմ։ Ինչ-որ բան կնկարե՞ք ինձ համար։

Պիկասոն ուրախությամբ համաձայնվեց և իրեն մեկնված թղթի վրա արագ արվեստի գործ ստեղծեց։ Ժպիտը դեմքին՝ նա կնոջը վերադարձրեց թուղթը՝ ասելով.
- Սա միլիոն դոլար կարժենա։

- Բայց պարո՛ն Պիկասո,- զարմացած արտաբերեց կինը,- Դուք ընդամենը 30 վայրկյան ծախսեցիք այս փոքրիկ գլուխգործոցի վրա։
- Բարի՛ կին,- ժպիտով պատասխանեց Պիկասոն,- ես 30 տարի եմ ծախսել այս գլուխգործոցը 30 վայրկյանում նկարելու համար։
Comments
0 Comments

 

© 2013 ◕‿◕Բոլոր իրավունքները պաշտպանված են Now Blog

Back To Top