Մի անգամ ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեն տեսնում է, որ իր ձեռքին ընդհանրապես գումար չկա ու ինքն ամեն կերպ պետք է Լիոնից հասնի Փարիզ: Ի՞նչ անել, ախր անհրաժեշտ էր շտապ հասնել այնտեղ, բայց գումար չկար: Վերջապես նա վերցնում է շաքարի տուփն ու վրան գրում “Թույն թագավորի համար”, “Թույն թագուհու համար” և թողնում է հյուրանոցի իր համարում: Շուտով հյուրանոցի տնօրենը մտնում է սենյակ ու տեսնում այդ գրածը: Նա անմիջապես զանգում է ոստիկանություն և Ռաբլեին ձերբակալում են և տանում Փարիզ Ֆրանցիսկ I թագավորի մոտ: Հենց թագավորի մոտ նա բացում է այդ տուփն ու թեյի մեջ լցնում շաքարն ու ըմպում այն: Հետո պատմում է, թե ինչի համար էր այդ քայլն արել, իսկ թագավորը մի լավ ծիծաղում էր, իր ընկերոջ այդ կատակի վրա, թե ինչպես իր անունն օգտագործելով՝ նա հասավ Փարիզ: