10 նշան, որ նախկին ընկերդ դարձել է քո ստվերը


Նա շարունակում էր ամեն տարի իրենց ծանոթության տարեդարձի կապակցությամբ նվերներ անել նախկին ընկերուհուն անգամ վերջինիս ամուսնությունից հետո...

1. Նա փորագրել է ձեր անունները քո շենքի բակի ծառերից մեկի վրա:
2. Դու պարբերաբար հանդիպում ես նրան ձեր գրասենյակի շենքում, իսկ նա մշտապես արդարանում է, որ այդտեղ գործեր ունի:
3. Նա ունի խիստ ձևավորված մի ավանդույթ՝ երեկոյան դիտել քո սիրելի հեռուստասերիալը:
4. Նրա ստատուսը սոցկայքում մնացել է անփոփոխ ձեր բաժանման օրից ի վեր' «Սիրում եմ, կարոտում եմ, վերադարձի՜ր...»:
5. Բոլոր այն աղջիկները, ում հետ նա հանդիպել է ձեր բաժանումից հետո, արտաքնապես նման են քեզ:
6. Մի անգամ դուք կատակով ձեր անունները գրել էիք միմյանց մարմիններին: Պարզվեց, որ վերջերս նա նմանատիպ, բայց արդեն իսկական դաջվածք է արել...
7. Դու պատրաստվում ես ամուսնանալ մեկ ուրիշի հետ, իսկ նա ձեր բոլոր ընդհանուր ծանոթներին դեռ ասում է, որ դուք ընդամենը «դադար» եք վերցրել:
8. Վերջերս նա փոփ երաժշտության սիրահար է դարձել. նրան մասնավորապես գրավում են անպատասխան սիրո մասին երգերը:
9. Նա կրում է միայն քո նվիրած հագուստը:
10. Քո նկարը թե՛ նրա համակարգչի, թե՛ հեռախոսի էկրանին է:
Comments
0 Comments

 

© 2013 ◕‿◕Բոլոր իրավունքները պաշտպանված են Now Blog

Back To Top