Բլոգեր Անժելային նեղացրել են. Նա այլևս խորհուդրներ չի՛ տա


Համացանցային տիրույթում իսկական բում արած բլոգեր Անժելա Մկտրտչյանն արդեն մի քանի շաբաթ է ինչ չի փայլում յութուբում: Պատճառը պարզելու համար Zham.am-ը կապ հաստատեց երիտասարդ բլոգերի հետ: Պարզվեց, որ Անժելան
նեղացել է.
“Տեսանյութեր չեմ տեղադրում, որովհետև համբերությանս բաժակը լցվել է, արդեն չէի դիմանում մարդկանց վատ մեկնաբանություններին: Երբ դու ինչ որ բան անում ես սիրով հետևաբար սպասում ես լավ խոսքերի, և երբ հակառակ պատկերն է ստացվում, հուսախաբ ես լինում: Շատ անգամ վերցնում եմ տեսախցիկը, որպեսզի նյութ պատրաստեմ, բայց կանգ եմ առնում. Ինչու՞ նկարեմ, եթե նրանք չեն ընդունում իմ խորհուրդները:”
Այն հարցին, թե արդյոք Անժելան չի ունեցել դրական արձագանքներ տեսանյութերի վերաբերյալ, բլոգերը պատասխանեց.”Իհարկե եղել են նաև դրական արձագանքներ, մինչ այժմ էլ աղջիկները տարբեր հարցերով դիմում են ինձ, բայց ես շատ զգայուն մարդ եմ, և չեմ կարողանում վատ մեկնաբանություններն անտեսեմ:”
Խոսելով իր առօրյա կյանքից Անժելան նշեց, որ այժմ սովորում է հագուստի պրոֆեսիոնալ մոդելավորում և պատրաստվում է նաև պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ զբաղվել:
”Շատ եմ սիրում դիմահարդարման գործընթացը, պատրաստվում եմ այդ ուղղությամբ շարունակել, մեծ ակնկալիքներ ունեմ, կվերապատրաստվեմ տարբեր երկրներում, և մի օր հոլիվուդյան աստղերի կդիմահարդարեմ:”
Հայտնի դառնալուց հետք ապրելակերպս փոխվել է
“Հայտնի դառնալուց հետո ապրելակերպս լիովին փոխվել է: Այն ժամանակ, եթե ես կարող էի առանց դիմահարդարման, սպորտային հոգուստով դուրս գալ տնից, հիմա իրավունք չունեմ այլևս այդպես անելու: Միշտ պետք է խնամված լինել: Շատ լարված եմ քայլում փողոցով: Մարդիկ այնպես են նայում, կարծես հագուստս է պատռված կամ գլխիս վրա ինչ որ բան կա: Մի խոսքով այդ ամենն ինձ միայն տհաճություն է պատճառում:: Աղջիկներից շատերն էլ նայում են ինձ ու իրար մեջ ասում են “Նայի, նայի Անժելանա”: Անկեղծ ասած հոգնել եմ այդ ամենից:” Բայց այդուհանդերձ չեմ փոշմանում ոչ մի բանի համար, միևնույնն է ոչինչ չեմ կարող հետ բերել: Մնում է միայն մտածել, որ իրականում արածս դրական բան է եղել”:
Comments
0 Comments

 

© 2013 ◕‿◕Բոլոր իրավունքները պաշտպանված են Now Blog

Back To Top